Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր

Հավատարմությունը երկարացնում է տղամարդկանց կյանքը

Հավատարմությունը երկարացնում է տղամարդկանց կյանքը

 

Երկարակեցության գործոնն ուսումնասիրելով` իտալացի գիտնականները եզրակացրել են, որ հավատարմությունը մեկ զուգընկերոջը երկարացնում է կյանքը, հայտնում է mirfactov.ru-ն:

 

Ֆլորենցիայի համալսարանի բժիշկ Էմմանուել Ջաննինիի գլխավորությամբ հետազոտողները մի շարք փորձեր են կատարել ու պարզել, որ տղամարդիկ, որոնք ակտիվ սեքսուալ կյանք են վարել, սակայն դրա հետ մեկտեղ հավատարիմ են մնացել իրենց երկրորդ կեսին, ավելի քիչ են տառապել սրտանոթային հիվանդություններով և ավելի շատ են ապրել:

 

Մեկնաբանելով հետազոտությունը, որին 4 000 տղամարդ է մասնակցել, բժիշկ Ջաննինին բացատրել է, որ ակտիվ սեքսուալ կյանք վարելու դեպքում տղամարդկանց մոտ ավելի շատ տեստոստերոն` տղամարդկային հորմոն է արտադրվում, ինչը նվազեցնում է ընկճախտի ի հայտ գալու հավանականությունը, բարելավում է սրտանոթային համակարգի վիճակն ու, ընդհանուր առմամբ, օրգանիզմի նյութափոխանակությունը: 

 

Հավատարմությունը բարձրացնում է կայունությունը սթրեսների հանդեպ` տղամարդուն պաշտպանելով նյարդային պոռթկումներից:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ